ԱՍԱԼԱ-ի նախկին քաղբանտարկյալներն ու Հայկական ժողովրդային շարժումի Երևանի ներկայացուցչության գրասենյակը ծաղկեպսակներ են մատուցել գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հիշատակին: >>>

Այսօր՝ ապրիլի 2-ին, «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում, տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն և վերջին հրաժեշտը տրվեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին: Մարդ, ով իր ողջ էությամբ նվիրվեց Հայրենիքին ու ժողովրդին...
Այդ առիթով ԱՍԱԼԱ-ի նախկին քաղբանտարկյալների ու Հայկական ժողովրդային շարժումի Երևանի ներկայացուցչության գրասենյակի կողմից ծաղկեպսակներ նվիրվեց մեծ Զինվորի հիշատակին:
Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը նաև գնաց միանալու, հայրենի սուրբ հողում ամփոփված, իր զինակիցների ու սիրասուն զինվորների փաղանգին:
Հերոսի Հուղարկավորությունը և թաղումը կատարվելու է Դավթաշենի ընտանեկան գերեզմանոցում, վաղը՝ ապրիլի 3-ին, ժամը 13:00-ին:
Փա՜ռք հայ ժողովրդի անմահ հերոսներին