Երեքշաբթի հուլիսի 18-ին, Ֆրանսիայի Սանթ Ռաֆայել քաղաքում, երկարատև հիվանդությունից հետո, 67 տարեկան հասակում, կյանքին հրաժեշտ տվեց ՀԱՀԳԲ-ի աջակից ընկեր Ավետիս Քաթանեսյանը:

Ավետիս Քաթանեսյանը 1970-ականներին, վանական ուսում ստանալու համար Յոզգաթից մեկնեց Երուսաղեմ, որտեղ ուսումնասիրեց Հայոց պատմությունն ու ծանոթացավ ՀԱՀԳԲ-ի գործունեությանը, ապա լքեց կղերական ուսումն ու միացավ Արևմտյան Հայաստանի և հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների վերատիրացման համար մղվող պայքարին:

Ավետիսի անխոնջ աշխատանքի շնորհիվ Երուսաղեմի պատերը միշտ զարդարվում էին պայքարի լոզունգներով ու ՀԱՀԳԲ-Ի որմազդներով:

1983թ. 15 հուլիսին, Փարիզի Օրլի օդանավակայանի պայթյունից հետո, Ֆրանսիայում ձերբակալվեց նաև Ավետիսը և դատապարտվեց 3 տարվա ազատազրկման:

Իր հիվանդության տարիներին Ավետիսը անգամներ դիմեց ընկերներին՝ իրեն Արցախ գործուղելու համար, ցավոք նրա հիվանդության ծանր հանգամանքները չարտոնեցին ընդառաջել նրա խնդրանքին։

Երկուշաբթի հուլիսի 24-ին Ավետիսի մարմինը հետ հուղարկավորության կամփոփվի Ֆրանսիայում:

Թող վառ մնա պատմություն կերտած Հայ նորագույն ազգային ազատագրական պայքարի նվիրյալների հիշատակը։

Հայկական Ժողովրդային շարժում
Կենտրոնական խորհուրդ
Աթենք, 20 հուլիսի 2023թ.