Խոր վշտով գուժում ենք Հայկական Ժողովրդային շարժումի երկար տարիների անդամ և նորագույն ազատագրական պայքարի նվիրյալ ընկեր՝ Հակոբ Գարայանի ցավալի մահը, որ տեղի ունեցավ Լիբանանում >>>

Խոր վշտով գուժում ենք Հայկական Ժողովրդային շարժումի երկար տարիների անդամ և նորագույն ազատագրական պայքարի նվիրյալ ընկեր՝ Հակոբ Գարայանի ցավալի մահը, որ տեղի ունեցավ Լիբանանում, և այսօր դեկտեմբեր 13-ին հողին հանձվեց նրա դին:

Այս առիթով ցավակցում ենք նրա ընտանիքին, հարազատներին և աշխարհասփյուռ ընկերներին:

Հակոբ Գարայանը մասնակցել է Լիբանանի ինքնապաշտպանության կռիվներին, ազատագրական պայքարի դաշտում պատասխանատվություններ է ստանձնել եվրոպական մայրաքաղաքներում վտանգելով իր կյանքն, այնուհետ մաս է կազմել ՀԺՇ-ի տեղեկատվական և մամուլի աշխատանքներին։

Հայրենիքի կարոտը սրտում, նա միացավ հայուն Հայաստանի նվիրաբերած իր ընկերների փաղանգին։

Հարգանք Հակոբի հիշատակին։

 

Հայկական Ժողովրդային Շարժում

Կենտրոնական խորհուրդ

Աթենք, 13.12.2020թ.