2020թ. սեպտեմբերի 14-ին, Երեւան, Եռաբլուր պանթեոն, ՀԱՀԳԲ-ի նահատակների հուշահամալիրում կատարվելու է հոգեհանգստյան պաշտոն ընկեր Աբրահամ Թովմասյանի հիշատակին: >>>

Հայտարարություն

Երկուշաբթի, սեպտեմբերի 14-ին, կեսօրից հետո, ժամը 14:00-ին, Երեւանի Եռաբլուր պանթեոնում, Ս. Էջմիածնի երիցագույն հոգևորական Տ. Ոսկան արք. Գալփակյանի նախագահությամբ, կատարվելու է հոգեհանգստյան պաշտոն Հայաստասնի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկ Աբրահամ Թովմասյանի հիշատակին:

Կարանտինային պայմանների պատճառով, Հոգեհանգստյան արարողությանը մասնակցելու են սահմանափակ թվով մարդիկ:

Աբրահամ Թովմասյանի վաղաժամ մահը վրա հասավ սեպտեմբերի 10-ին: Հուղարկավորությունը և թաղումը տեղի ունեցավ Բեյրութում, Լիբանան:

Մամուլի ներկայացուցիչները հավելյալ տեղեկությունների համար կարող են կապվել +374 - 55769869 հեռախոսահամարով:

Հայկական Ժողովրդային Շարժում

Կենտրոնական խորհուրդ

12 սեպտեմբերի 2020թ.