Այսօր՝ հունվարի 20-ին, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի հիմնադրման 46-ամյակի առիթով, հոգեհանգստյան արարողություն տեղի ունեցավ Եռաբլուր պանթեոնի ԱՍԱԼԱ-ի հուշահամալիրում >>>

Այսօր, հունվարի 20-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) հիմնադրման 46-ամյակի առիթով, հոգեհանգստյան արարողություն տեղի ունեցավ Եռաբլուր պանթեոնի ԱՍԱԼԱ-ի հուշահամալիրում, Հայկական նորագույն ազատագրական պայքարի և Արցախյան ազատամարտի ճանապարհին զոհնած հազարավոր նահատակների հիշատակին:
Արարողությանը որ կատարվեց Մայր Աթոռի երիցագույն հոգևորական Տ. Ոսկան արք. Գալփակյանի նախագահությամբ, ներկա էին ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկներ, Հայկական ժողովրդային շարժման ներկայացուցիչներ և աջակիցներ:
Ներկաները նաև հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին, այցելելով նրանց շիրիմներին:

Հայկական Ժողովրդային Շարժում
Երևանի գրասենյակ