Հայկական ժողովրդային շարժումը և նրա աշխարհասփյուռ մարմիններն ու անդամները իրենց ամբողջական աջակցությունն են հայտնում հայրենի հողի վրա Հայաստանի անկախության համար տարվող պայքարին:

Փաստորեն այսօր՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի ՀՀ անկախության հանրաքվեից 32 տարի անց, կրկին անգամ հայ ժողովուրդը կռիվ է տալիս անվանական անկախությունն իրականի վերածելու համար:

Ուստի բոլորիս՝ հայ ժողովրդի բոլոր զավակների, Հայաստանից Սփյուռք, պարտքն է անկախ գաղափարական ու քաղաքական տարաձայնություններից կանգնել ՀՀ պետականության կողքին՝ Անկախության համար տարվող պայքարը վերջնակետին հասցնելու:

Ելնելով վերնշյալից Հայկական ժողովրդային շարժումը, բոլոր պետականամետ կազմակերպությունների հետ կողք-կողքի, իր ողջ ներուժով աջակցում է Հայաստանի Անկախության, Ինքնիշխանության եւ Ժողովրդավարության համար ընթացող մաքառմանն ու պետականակերտմանը և նույն ժամանակ հայրենասեր ու պետականամետ բոլոր ուժերին կոչ է անում հանուն հզոր Հայաստանի խոսքով և գործով կանգնել Հայաստանի Հանրապետության կողքին:

 

24 սեպտեմբրի 2023թ.

Հայկական Ժողովրդային Շարժում

Կենտրոնական խորհուրդ

Աթենք