Սուրիկ Աղախանյանը 80-ական և 90-ական թվականներին, Իրանի Շահինշահր և Սպահան քաղաքներում, մեծ ներդրում է ունեցել ՀԺՇ-ի աշխատանքներին, հիմնականում պրոպականդայի և քարոզչական դաշտում: >>>

Խոր ցավով տեղեկանում ենք, որ մեկամսյա ծանր հիվանդությունից հետո, հունվարի 20-ին, Լոս Անջելոսում (ԱՄՆ), մահացել է Հայկական ժողովրդային շարժումի հավատավոր անդամ Սուրիկ Աղախանյանը:

Սուրիկ Աղախանյանը 80-ական և 90-ական թվականներին, Իրանի Շահինշահր և Սպահան քաղաքներում, մեծ ներդրում է ունեցել ՀԺՇ-ի աշխատանքներին, հիմնականում պրոպականդայի և քարոզչական դաշտում: Նա ծնվել էր 1964թ. դեկտեմբերի 31-ին:

Այս տխուր առիթով մեր խորազգաց ցավակցություններն ենք հայտնում հանգուցյալի այրուն, որդիներին, դստերը, հարազատներին և աշխարհասփյուռ ընկերներին:

Հանգիստ իր տառապած ոսկորներին…

 

Հայկական Ժողովրդային Շարժում

Կենտրոնական խորհուրդ

23 հունվարի 2021թ.