Հայկական Ժողովրդային Շարժումի անունից շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր ջանք չխնայեցին, իրենց լուման ներդրելով հայ  ժողովրդի հերոս զավակի՝ 1982 թ. օգոստոսի 7–ին Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում ԱՍԱԼԱ-յի իրականացրած «Կարին» ռազմական  գործողության մասնակից և նահատակ Լևոն Էքմեքջյանի աճյունները Թուրքիայից Ֆրանսիա փոխադրելու գործում՝ Թուրքիայի Մարդու իրավունքների հանձնաժողովի (İHD-ՄԻՀ) ներկայացուցիչներին, հոնարարներին, նահատակի ընտանիքին և հարազատներին ու ՀՀ-ից Սփյուռք՝ Հայկական նորագույն ազգային ազատագրական պայքարին զորակցող հայորդիներին:

Հայ ժողովդի ոտնահարված իրավունքների վերատիրացման և նրա բնօրրան՝ Հայաստանի արևմտյան հատվածի ազատագրման պայքարին առընթեր, պայքարը շարունակվելու է նաև աշխարհի չորս ծագերում իրենց երիտասարդ կյանքը զոհած հայորդիների, առաջին հերթին Թուրքիայի վարչական տարածքում զոհված Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի հերոսների՝ Զոհրապ Սարգսյանի և Մկրտիչ Մատարյանի, աճյունները Եռաբլուր պանթեոն փոխադրվելու ուղղությամբ:

Հերոսները պետք է ննջեն հայրենի հողում, իսկ Հայ ժողովուրդի բացարձակ իրավունքն է ազգի մարտիրոսներին փայփայել իր գրկում:

Հարգանք՝ պատմություն կերտող մեր բոլոր նահատակներին:

 

Հայկական Ժողովրդային Շարժում

Կենտրոնական խորհուրդ

12 հուլիսի 2016թ.