Մեզի յայտնի են արկածախնդրական այդ քայլին հեղինակները, եւ մօտ ապագային անոնք պիտի ստանան իրենց արժանի պատիժը:

Այս տարուայ 19 Յունուարին Երեւանի Քամերային Երաժշտութեան Տան մէջ տարածուած է մեր կազմակերպութեան անունը կրող կեղծ յայտարարութիւն մը, ուր արդարացուած են Հայաստանի Հանրապետութեան մէջ երկու տասնամեակէ աւելի տիրած անօրինութիւնը, թալանն ու հայաթափութիւնը, նոյն ժամանակ քննադատութեան թիրախ դարձնելով ժողովուրդին ազատ կամքով եւ արդար ընտրութիւններով ձեւաւորուած օրինական իշխանութիւնները:
Հետեւաբար, Հ. Հ.ի քաղաքական եւ հասարակական բոլոր ոյժերը, կառոյցներն ու մտաւորականութիւնը կը զգուշացնենք, որ նշեալ գրութեան մէջ արտայայտուած միտքերը որեւէ աղերս չունին մեր կազմակերպութեան սկզբունքներուն ու քաղաքական հայեացքներուն հետ:
Մեզի յայտնի են արկածախնդրական այդ քայլին հեղինակները, եւ մօտ ապագային անոնք պիտի ստանան իրենց արժանի պատիժը: Իսկ անոնց հովանաւորներն ու խրախուսողները կը զգուշացնենք՝ մեր կազմակերպութեան անունն ու աւանդը արատաւորելէ հեռու մնալ: Հակառակ պարագային, անոնք ալ, առանց երկրորդ անգամ զգուշացուելու, նոյն ճակատագրին պիտի արժանանան: Սա թող ըլլայ մեր առաջին եւ վերջին զգուշացումը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ

ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿ

20 Յունուար 2020

 

------

 

Արեւելահայերէն

 

ՀԵՐՔՈՒՄ ԵՎ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
 
Սույն թվականի հունվարի 19-ին, Երեւանի Կամերային Երաժշտության Տանը, տարածվել է մեր կազմակերպության անունը կրող կեղծ մի հայտարարություն, որում արդարացվում է ավելի քան երկու տասնամյակ Հայաստանի Հանրապետությունում տիրող անօրինությունը, թալանն ու հայաթափությունը, նույն ժամանակ քննադատության թիրախ դարձնելով ժողովրդի ազատ կամքի և արդար ընտրությունների միջոցով ձևավորված օրինական իշխանությունները:
Հետևաբար, ՀՀ քաղաքական և հասարակական բոլոր ուժերին, կառույցներին և մտավորականությանը զգուշացնում ենք, որ նշյալ գրությամբ արտահայտված մտքերը, որևէ կերպ չեն աղերսվում մեր կազմակերպության սկզբունքների ու քաղաքական հայացքների հետ։
 
Մեզ հայտնի են արկածախնդրական այդ քայլի հեղինակները, եւ մոտ ապագայում նրանք ստանալու են իրենց արժանի պատիժը: Իսկ նրանց հովանավորներին ու խրախուսողներին զգուշացնում ենք հեռու մնալ մեր կազմակերպության անունն ու ավանդը արատավորելուց, հակառակ դեպքում, նրանք ևս, առանց երկրորդ անգամ զգուշացնելու արժանանալու են նոյն ճակատագրին։ Սա թող լինի մեր առաջին և վերջին զգուշացումը։
 
 
                   ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ
                       ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿ


20 հունվարի 2020 թ.