Հոկտեմբերի 3-ին ինչ-որ անձ կամ անձիք ներկ են լցրել Երևանում հրեական մշակութային կենտրոնի պատերին ու այդ արարքը վերագրել Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին (ԱՍԱԼԱ-ին):

 

Ընդգծելով, որ մեր կազմակերպությունը որևէ կապ չունի այդ արարքի հետ, մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ.

ՀԱՀԳԲ-ը ներկայություն չունի Հայաստանի Հանրապետությունում, առավել ևս որևէ գործողություն չի իրականացրել ՀՀ տարածքում, որովհետև այդ դեմ է մեր կազմակերպության որդեգրած քաղաքական սկզբունքներին։

Մենք երբևէ երիտասարդական կառույց չենք ունեցել և նման մանկական և անհեթեթ «գործողություններ» չենք իրականացնում։

 

Հավատացած ենք, որ.

Հայաստանի Հանրապետության դիմագրաված ներկա բարդ պայմաններում, ՀՀ տարածքում նման քայլերը կարող են միայն շահարկվել մեր պետության և ազգի թշնամիների կողմից։

Հայաստանի Հանրապետությանն այսօր ավելի քան երբևե անհրաժեշտ են, կայունություն և ինքնիշխանության ու պետականամետության սկզբունքներով համահայկական միասնություն:

 

5 հոկտեմբերի 2023թ.

 

Հայաստանի Ազատագրության

Հայ Գաղտնի Բանակ

 

Արևելահայերենի վերածված