Ի գիտություն Հայաստանի Հանրապետության և տարասփյուռ ողջ հայության մեկ անգամ ևս հստակեցնում ենք, որ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ) շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական պայքար-հակապայքարներին միջամուխ չդառնալու իր սկզբունքային կեցվածքին: Այդպես է եղել ՀՀ անկախությունից ի վեր անցնող ավելի քան երեսուն տարիներին, այդպես է նաև այսօ'ր: 

Մեր նահատակ ազատամարտիկ Պիեր Գյուլումյանի աճյունը, Փարիզից մոտ վեց ամիս առաջ անպատասխանատու և արկածախնդիր անձանց կողմից Հայաստան է փոխադրվել, որպեսզի հարմար պահի վերահուղարկավորման անվան ներքո քաղաքական ստոր շահարկումների ենթարկվի, ինչը անթույլատրելի' է:

Հայ մամուլից պահանջում ենք չտրվել սադրանքի, ցուցաբերել պատասխանատու մոտեցում, իսկ ողջ հայությանը կոչ անում լինել զգոն և միասնական:

Նահատակ Պիեր Գյուլումյանի աճյունը անպայման, հարմար պահի և հավուր պատշաճի կվերահուղարկավորվի, ինչպես հուղարկավորվել են Հայության և Հայաստանի համար զոհված բոլոր նվիրյալները։


22 մայիսի 2023թ.
Հայաստանի Ազատագրության
Հայ Գաղտնի Բանակ

ՀԳ. ՀԱՀԳԲ-ի մասին հավաստի տեղեկությունների սկզբնաղբյուրը կազմակերպության պաշտոնական հետևյալ կայքն է՝  www.asala.army


Արեւելահայերենի վերածված