2026-05-19 16:49:07 GMT
  • Հայ
ASALA
ASALA
  1. Home
  2. Լուրեր
  3. ԿԱՐԵՒՈՐ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒԹԻՒՆ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒԹԻՒՆ
Այսօր համացանցին մէջ տարածուած է տեսանիւթ մը, ուր դէմքերը ծածկած անձերէն ոմանց գլխարկներուն վրայ պատկերուած է մեր կազմակերպութեան զինանշանը, իսկ տեսանիւթին մէջ կը հնչեն սպառնալիքներ՝ ուղղուած Հայաստանի Հանրապետութեան օրինական իշխանութիւններուն եւ վարչապետին։ Կտրուկ կերպով կը յայտարարենք, թէ նշեալ տեսանիւթը, այնտեղ ներկայացուած անձերը եւ անոնց կողմէ հնչեցուած յայտարարութիւնները որեւէ առնչութիւն չունին մեր կազմակերպութեան հետ։ Հայաստանի Հանրապետութեան դէմ 1999 թուականի Հոկտեմբեր 27-ի արիւնալի ահաբեկչութիւնը կազմակերպած բոլորիս ծանօթ արտաքին ուժերը եւ անոնց հայանուն կամակատարները նման սադրիչ գործողութիւններով կը փորձեն հարուած հասցնել մեր պետականութեան, Հայաստանի ինքնիշխանութեան եւ պառակտում սերմանել մեր ժողովուրդին մէջ՝ արհեստական բաժանարար գիծեր ստեղծելով արցախահայութեան եւ հայաստանցիներուն միջեւ։ Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքին մէջ ահաբեկչական որեւէ դրսեւորում անընդունելի է։ Նման գործողութիւնները բացայայտօրէն կը ծառայեն մեր ժողովուրդի թշնամիներուն շահերուն եւ դատապարտուած են ձախողութեան՝ բախելով հայ ժողովուրդի պետականամէտ գիտակցութեան եւ արթնամտութեան։ Հայ ժողովուրդին՝ թէ՛ Հայաստանի մէջ եւ թէ՛ Սփիւռքի, կոչ կ՛ուղղենք, որ իրենց իւրաքանչիւր քայլին մէջ առաջնորդուին պետականութեան պահպանման եւ ամրապնդման սկզբունքով, վստահին բացառապէս սեփական ուժերուն եւ չտրուին այն անհայրենիք ու օտար շահերու ծառայող շրջանակներու մանիպուլացիաներուն, որոնք տասնամեակներ շարունակ թալանած են Հայաստանը, տկարացուցած բանակը, հարուած հասցուցած ազգային միասնականութեան եւ բազմաթիւ հայեր ստիպած լքելու հայրենիքը։ Այդ ուժերը արմատներ չունին ո՛չ հայ ժողովուրդին, ո՛չ ալ Հայաստանի Հանրապետութեան մէջ։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿ 19 Մայիս 2026

Ապատեղեկատվություն

Ապատեղեկատվություն
Հայաստանի պետության դեմ աշխատող հինգերորդ շարսյան կողմից արտադրված, ահաբեկչություն քարոզող այս հակապետական հայտարարությունը ոչ մեկ կապ ունի ԱՍԱԼԱ֊յի` Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի, հետ։

Մոնթե Մելքոնյանի անձնագիրը

Մոնթե Մելքոնյանի անձնագիրը
Մոնթե Մելքոնյանի անձնագիրը (հրապարակվում է առաջին անգամ)

Հստակեցում

Հստակեցում

Հերքում

Հերքում

Բացառիկ հարցազրույց ԱՍԱԼԱ-ի ներկայացուցիչ Արամ Հայկազյանի հետ

Բացառիկ հարցազրույց ԱՍԱԼԱ-ի ներկայացուցիչ Արամ Հայկազյանի հետ
Հայաստանի հետպատերազմական իրավիճակի, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության մարտահրավերների և ՀՀ-Սփյուռք համատեղ ծրագրերի մասին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) տեղեկատվության բաժանմունքը զրուցել է ԱՍԱԼԱ-ի քաղաքական դիվանի ներկայացուցիչ Արամ Հայկազյանի հետ, որը հրապարակում ենք: >>>

Յուրաքանչյուր պայքար ունի իր գինը

Յուրաքանչյուր պայքար ունի իր գինը
Յուրաքանչյուր պայքար ունի իր գինը >>>

Վիեննայի գործողության 46 ամյակը

Վիեննայի գործողության 46 ամյակը
1975 թվականին հոկտեմբերի 22-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Թուրքիայի դեսպանատան գրավումից և >>>

Հրայր Դժոխքի Պատմական նամակը

Հրայր Դժոխքի Պատմական նամակը
«Թող այս կուսակցութիւններէն ամէն մէկը իւր խղճին հարցնէ թէ արդեօք այդ կուսակցական բաժանմունքը չէ՞ գլխաւոր եւ բուն պատճառը Սասնոյ աւերակաց տակ ծածկուելուն, ... >>>

ՍԻՄՈՆ ՍԻՄՈՆԵԱՆԸ ԳՈՒՐԳԷՆ ԵԱՆԻԿԵԱՆԻ ՄԱՍԻՆ

ՍԻՄՈՆ ՍԻՄՈՆԵԱՆԸ ԳՈՒՐԳԷՆ ԵԱՆԻԿԵԱՆԻ ՄԱՍԻՆ
Սիմոն Սիմոնեան (1914-1986) Սփիւռքահայ արձակագիր, հրատարակիչ, դասագիրքերու հեղինակ, խմբագիր, հրապարակախօս, մանկավարժ, պատմաբանասէր, «Սփիւռք» շաբաթաթերթի հիմնադիր եւ խմբագիր: ՀԱՀԳԲ-ի ստեղծումէն անմիջապէս ետք մասնակցած է անոր գաղափարական եւ քաղաքական գծի ամրապնդմանը: >>>
  • 1
  • 2
  • 3
  • ›
  • »
  • ՄԵՆՔ
  • ԿԱՊ
  • ՕԺԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ
  • ԱՐԽԻՒ