Մոնթե Մելքոնյանի անձնագիրը (հրապարակվում է առաջին անգամ)

Մոնթե Մելքոնյան (25 նոյեմբերի 1957 – 12 հունիսի 1993)

Ծնվել է 1957թ. նոյեմբերի 25-ին, Կալիֆորնիայում, ԱՄՆ:
Մոնթե Մելքոնյանը Միացյալ Նահանգները թողել է և մեկնել Իրան՝ 1978 թվականի օգոստոսին, նույն թվականի դեկտեմբերին՝ Լիբանան:

Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ ծառայել է որպես հայկական աշխարհազորային՝ պաշտպանելով տեղի հայկական համայնքը:

ՀԱՀԳԲ-ին (ԱՍԱԼԱ) անդամակցել է 1980-1983 թթ.:
Կեղծանունները՝ Սարո, Աբու Սինդի, Դիմիտրի Ջորջիո, Թիմոթի Շոն Մաքքորմակ, Ավո:

Լինելով Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, զոհվել է Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմում: 1993թ. հունիսի 12-ին Մելքոնյանը սպանվել է ադրբեջանցի զինվորների կողմից, երբ հինգ զինվորների հետ միասին, մարտից հետո, հետախուզում էր Մերզիլի գյուղը:

Նրա շիրիմը գտնվում է Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում:
1996 թվականին, հետմահու նրան շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի կոչում:

Անձնագիրը պահվում է ԱՍԱԼԱ-ի թանգարանում:
(Էջը թարմացվելու է)