Եռաբլուրում հողին հանձնվեց Հայ ազգային ազատագրական պայքարի նվիրյալ՝ ընկեր Հակոբ Տաղլյանի դին

Եռաբլուր պանթեոնում Ս. Էջմիածնի երիցագույն հոգևորական Տ. Ոսկան արք. Գալփակյանի նախագահությամբ և ներկայությամբ՝ ԱՍԱԼԱ-ի նախկին քաղբանտարկյալների, ՀԺՇ-ի ներկայացուցիչների և սահմանափակ թվով զինակիցների, հարազատների ու բարեկամների, կատարվում է Հայկական ժողովրդային շարժման անդամ և Հայ ազատագրական պայքարի նվիրյալներից Հակոբ Տաղլյանի թաղման պաշտոնը:
Մեր սիրելի Հակոբի վաղաժամ մահը, որ վրա հասավ օգոստոսի 26-ին, իրաքյան Քուրդստանի Էրբիլ քաղաքում, ցավի և խոր վշտի մատնեց իր ընտանիքին, զինակիցներին, հարազատներին և գաղափարակիցներին։
Սիրելի Հակո՛բ, հիշատակադ վառ․․․
Հողը թեթև լինի վրադ․․.