Միջոցառում Հունվարի 20-ի՝ ԱՍԱԼԱ-ի հիմնադրման օրվա, առիթով

 

Այսօր ժամը 16:00-ին, Հայկական Ժողովրդային Շարժումի Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի հիմնադրման 47-ամյակի առիթով, Սփյուռքում, Արևմտյան Հայաստանում և Թուրքիայում մղված ազատագրական պայքարի ընթացքում ու նաև Արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին, Եռաբլուր պանթեոնի ԱՍԱԼԱ-ի նահատակների հուշահամալիրում տեղի ունեցավ հոգեհանգստյան, մեծարման և հիշատակի միջոցառում:

Հոգեհանգստյան կարգը մատուցվել է Մայր Աթոռի երիցագույն միաբան Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի նախագահությամբ:

Այնուհետ անհայտ կորած ազատամարտիկների հուշաքար-կոթողի մոտ՝ ի հիշատակ Արցախյան նորագույն պատերազմում զոհված հերոսների տեղի է ունեցել ծաղկեմատուցման արարողություն:

Արարողությանը ներկա էին Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկներ, նախկին քաղբանտարկյալներ և հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորների ընտանիքներ: