Այսօր՝ Սեպտեմբերի 24-ին, պատմական Վան գործողության 38-ամյակի առիթով Հայկական ժողովրդային շարժումի Երևանի գրասենյակը հարգանքի այց էր կազմակերպել ՀՀ ՊՆ Եռաբլուրի Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի պանթեոն և Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ:
Հիշեցնենք, 1981 թվականի սեպտեմբերի 24-ին ԱՍԱԼԱ-ի չորս զինվորները՝ Վազգեն Սիսլյանը, Արամ Պասմաճյանը, Հակոբ Ջուլֆայանն ու Գևորգ Կյուզելյանը, գրավեցին Փարիզի թուրքական հյուպատոսարանը՝ ավելի քան 15 ժամ այնտեղ պահելով 60 պատանդների։
Գործողության ընթացքում վիրավորվեցին ջոկատի ղեկավար Վազգեն Սիսլյանը և Հակոբ Ջուլֆայանը։ Վերջում ջոկատը հանձնվեց քաղաքական բանտարկյալ ճանաչվելու պայմանով, իսկ դրանից հետո տեղի ունեցած ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկների դատավարությունը վերածվեց Հայկական հարցի արծածման բեմի ու ցեղասպան ու բռնագրավիչ Թուրքիայի դատապարտման:
Վան գործողությունը բովանդակ հայությանը, անկախ գաղափարներից, մղեց միասնականության ի տես ԱՍԱԼԱյի ազատամարտիկների անմնացորդ զոհողության եւ նվիրումի: