Պատմական ՎԱՆ գործողության 38-ամյակի առիթով

ԱՍԱԼԱ-ի իրականացրած պատմական Վան գործողության ղեկավար Վազգեն Սիսլյանը երեկ՝ սեպտեմբերի 24-ին, հանդիպել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) «Վարդանանք» ակումբի անդամների հետ:
Նա պատմել է 1981 թվականի սեպտեմբերի 24-ին ԱՍԱԼԱ-ի ԵՂԻԱ ՔԵՇԻՇՅԱՆ ջոկատի զինվորների՝ Վազգեն Սիսլյանի, Արամ Պասմաճյանի, Հակոբ Ջուլֆայանի ու Գևորգ Կյուզելյանի կողմից Փարիզի թուրքական հյուպատոսարանի գրավման մասին, բացատրելով այդ գործողության քաղաքական նշանակությունը:։
Սիսլյանը հետաքրքրասեր ներկաներին ամփոփ կերպով բացատրել է ԱՍԱԼԱ-ի, նրա գաղափարի և Վան գործողության մասին:
Վ. Սիսլյանը նշեց, որ, 1975 թվականին ծնունդ առած, Նորագույն ազատագրական պայքարը պատմության արխիվներում թաղված վիճակից դուրս բերելով Հայկական հարցը, նրան տվեց միջազգային հնչեղություն:
Նա ընդգծեց, որ պայքարը շարունակվելու է մինչև բռնագրավյալ հայրենքի ազատագրում: