Տաճկական կառավարությունը միշտ էլ աշխատել է կեղծել իր պատմությունը եւ գոյություն չունեցած նոր պատմություն է ստեղծել ու կերակրել նրանով ոչ միայն օտարներին, այլեւ իր սեփական ժողովրդին: Նույնիսկ Encyclopedea Britania-ն (Բրիտանական հանրագիտարան) իր հրատարակության մեջ շեշտել է, որ տաճիկների հին պատմությունը կեղծված է դիտավորյալ կերպով, որպեսզի ծածկվի, թե որտեղից են նրանք եկել եւ ովքեր են եղել նրանց նախնիները:
Այսօրվա տաճիկ պատմագիրներն աշխատում են ապացուցել, որ տաճիկներն իրենք, հալածված լինելով մոնղոլներից, փախել են ու հիմնել իրենց պետությունը փոքր Ասիայում, որ իրենց օգնել է սելջուկ սուլթան Ալաիդին Քեյկուբադ 1-ը, որովհետեւ իրենք՝ տաճիկները, օգնել են նրան մոնղոլների դեմ պատերազմելիս: Բացեիբաց կեղծված պատմություն, որովհետեւ իրենք՝ տաճիկներն էին, որ կազմում էին մոնղոլների մեծ մասը եւ մոնղոլների ղեկավարները տաճիկներն էին:
Շնորհիվ հայտնի պատմաբան Փոլ Վինդեգի աշխատանքների՝ այս բոլոր շինծու հեքիաթները հերքվել են, եւ գրվել է իսկական պատմությունը:
Տաճիկներն իրենց անունն էլ ստացել են շնորհիվ Օսման Առաջինի (1281-1325), որը որդին էր Էրթուղրուլի: Վերջինս կռվում էր քրիստոնեության դեմ մահմեդական ղազիի, այսինքն՝ քրիստոնյաներին ոչնչացնելու հաղթական դրոշով: Նա մեռել է 1281 թվականին, Փոքր Ասիայում եւ թաղվել այնտեղ:
Եթե վերցնեք տաճկական սուլթանների հետագա պատմությունը, կտեսնեք, որ համարյա բոլոր գահակալները զբաղվել են իրենցից առաջվանի մնացորդներին ոչնչացնելով: Հարազատ եղբայրների եւ ազգականների սպանություններն էլ հազվադեպ չէին: Թողնում եմ այս հարցն ընթերցողներին, որոնք կարող են դրանք կարդալ զանազան պատմական գրքերում եւ անցնում են այն հարցին, թե ի’նչն էր պատճառը Օսմանյան կայսրության կայացման ու տարածման:
Մահմեդականությունը տարածվեց շնորհիվ նրանց, ովքեր դեռ այդ կրոնի նախնական շրջանում հրապարակ էին եկել որպես անձնազոհ հավատացյալներ եւ կրելով ղազի անունը՝ ոչ միայն իրենք էին քաջություններ ցույց տալիս կռիվների ժամանակ, այլեւ օրինակ էին լինում ուրիշներին՝ հետեւելու իրենց: Մի կրոն, որի ղեկավարները քարոզում էին որ եթե ուզում ես դրախտին արժանանալ ու նստել Աստծո աջ կողմը, աշխատիր մահմեդական դարձնել ուրիշ կրոնի պատկանողներին, իսկ նրանց, որոնք չեն հպատակվում, սպանի’ր: Որքան որ շատ սպանես ուրիշ կրոնի մարդկանց, որպիսիք են քրիստոնյաները, այնքան առատապես վարձատրված կլինես Ալլահից:
Դրախտ գնալու եւ Աստծո աջ կողմը նստել ցանկացողների ցանկը կարճ չի եղել երբեք: Այս տեսակ դրախտի կարոտներն էին, որ կարճ ժամանակում ստեղծեցին մի կայսրություն, որը միայն մեր դարի սկզբում քայքայվեց: Այս քայքայված փլատակների վրա էր, որ իրենց իրավունքի տերը դարձան շատ փոքր ազգեր: Բացառություն է կազմում երկու ազգ, որոնք գտնվում էին Օսմանյան կայսրության մեջ: Սրանցից մեկն իմ ազգն է, որը իրավունքները մեկ անգամ եւս հրապարակ բերելու ու մարդկության ուշադրությունը գրավելու համար ես կազմեցի ու իրագործեցի իմ՝ հունվարի 27-ի ծրագիրը:
Զարմանալի չէ՞ արդյոք, որ կիսավայրենի զանազան ցեղերից կազմված մի խուժան ոչ միայն կարողանում է ստեղծել պետություն, այլեւ գրավում ու տիրում է երկրներ ու ժողովուրդների, որոնց մարդկությունը թույլ է տվել, որ նախ հրապարակ գա այս Օսմանյան կայսրությունը, հետագայում էլ, տեսնելով կատարվող ոճրագործությունները, անտարբեր մնա կամ, ամենաշատը, բավարարվի խոսքերով:
Գուրգեն Յանիկյան, Սան Լուիս Օբիսպո բանտախուց 7160, 1973 թ.