Ցանկանում եմ՝ ամեն ոք գիտենա, որ բանտից արձակվելուց ի վեր շատ լավ եմ զգում: Օրեցօր ապաքինվում եմ, առողջությունս բարվոքվում է: Մասնավոր հիվանդանոցում եմ գտնվում, որտեղ լավ խնամք եմ ստանում: Իմ խնդրանքով հիվանդանոցի տեղը մնում է անհայտ: Առայժմ չեմ ցանկանում տեսակցություն ունենալ հայկական մամուլի հետ:

Բազմաթիվ հայեր կային, որոնք ճիգ չխնայեցին ինձ բանտից ազատելու համար: Ուզում եմ երախտագիտությունս հայտնել բոլորին, իմ ազատության համար խնդրագրերը տարածող հանձնաժողովին՝ Գուրգեն Յանիկյանի ազատագրության հանձնախմբին, Կալիֆորնիայի նահանգի օրենսդրական պաշտոնատան մեջ ծառայող Մաթիու Մարտինեզին եւ շատ երեւելի հայերի, որոնք չեն ցանկանում, որ իրենց անունները հիշվեն, ու փաստաբաններիս:

Ինձ հետ առնչություն ունեցող հարցը դեռ չի լուծվել: Բանտից հիվանդանոց ժամանակավոր իմ փոխադրությունը եղել է բանտից լրիվ դուրս գրելու մտադրությամբ: Մինչ այդ, միայն փաստաբաններս են իրավասու իմ մասին: Ոչ ոք արտոնված չէ նյութական օգնություն ցուցաբերել: Որեւէ դրամական միջոց հայթայթելը հետագայում թողնված է փաստաբաններիս:

Գիտեմ՝ կան բազմաթիվ հայեր-բարեկամներ, որոնք փափագում են ինձ այցելել, բայց ես խնդրել եմ, որ նրանք համբերեն մինչեւ դատս իր վախճանին հասնի:
Շնորհակալությունս՝ բոլոր հայերին:

Անկեղծորեն՝ ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ Դեկտեմբերի 5, 1981 թ.
Լոս Անջելես, Կալիֆորնիա