Հունվարի 20-ին, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի` ԱՍԱԼԱ-ի հիմնադրման 48-րդ տարվա առիթով, Հայկական ժողովրդային շարժման Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ, Երևանի Եռաբլուր պանթեոնի ԱՍԱԼԱ-ի հուշահամալիրի տարածքում, կայացել է Հոգեհանգստյան կարգ և ծաղկեմատուցում՝ նվիրված Հայկական նորագույն ազատագրական պայքարի, Արցախյան ազատամարտի և Հայրենիքի սահմաններն ու Հայկական պետականությունը պաշտպանելու ճանապարհին ընկած նահատակների ու մահացած նվիրյալների անթառամ հիշատակին:

 

Հոգեհանգստյան կարգը կատարել է Մայր Աթոռի երեց հոգևորական Տ. Ոսկան արք. Գալփակյանը:

Իսկ օրվա առիթով բանախոսել է Եռաբլուր պանթեոնի ընդհանուր պատասխանատու, գներալ Վարդան Ավետիսյանը:

 

Միջոցառմանը ներկա են եղել ԱՍԱԼԱ-ի նախկին քաղբանտարկյալներ, ազատամարտիկներ, նահատակների ընտանիքներ, կամավորականներ և «Ազգային լեգիոն» ռազմա-հայրենասիրական հասարակական կազմակերպության և ՀԺՇ-ի ներկայացուցիչներ: