Երկարատև հիվանդությունից հետո կյանքից վաղաժամ հեռացել է կազմակերպության նվիրյալ անդամ, պատմական Վան գործողության, 1981 թվականի սեպտեմբերի 24-ին Փարիզի թուրքական հյուպատոսարանի գրավումն իրականացրած «Եղիա Քեշիշյան» անձնասպանական ջոկատի փոխհրամանատար, ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Գևորգ Գյուզալյանը։

Գևորգը դեռ երիտասարդ հասակից անդամագրվեց կազմակերպությանը, իսկ Վան գործողությունից ու մոտ 6-ամյա ազատազրկումից հետո մեկնեց Հայաստան և իր ներդրումն ունեցավ Արցախյան ազատամարտին՝ ստանձնելով Հնչակյան Մեծն Մուրադ կամավորական ջոկատի հրամանատարությունը:

Այս տխուր առիթով ցավակցում ենք ողջ հայ ժողովրդին, հատկապես իր հարազատներին ու գաղափարակից ընկերներին:

 

29 հոկտեմբեր 2024
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ