1981թ․ սեպտեմբերի 24-ին, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզոմ, տեղի ունեցավ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ-ASALA) կարևորագույն գործողություններից մեկը։
Նահատակ Եղիա Քեշիշյանի, 1981 թ.-ի սեպտեմբերի 17-ին, Իրանի բանտում գնտակահարությունից ճիշտ մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 24-ին, ԱՍԱԼԱ-ի «Եղիա Քեշիշյան» անվանումը կրող չորս հոգանոց անձնասպանական ջոկատը (Վազգեն Սիսլյան, Գևորգ Գյուզելյան, Արամ Բասմաջյան, Հակոբ Ջուլֆայան) գրավում է Փարիզի թուրքական հյուպատոսարանը:
Մարտախումբը հյուպատոսարանը գրավման տակ է պահվում 15 ժամ, մինչև Ֆրասիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Միտերանը (François Maurice Adrien Marie Mitterrand) և ներքին գործերի նախարար Գաստոն Դեֆերը (Gaston Defferre) կառավարության անունից խոստանում են կատարել մարտախմբի պահանջները՝ գործողության քաղաքական հանգամանքի ընդունում և խմբի նկատմամբ քաղաքական դատավարության կիրառում:
Գործողության սկզբում փոխհրաձգության հետևանքով մարտական խմբի ղեկավար Վազգեն Սիսլյանն ու Հակոբ Ջուլֆայանը ծանր վիրավորվում են, սակայն մարտախմբին հաջողում է իրադրությունն հսկողության տակ առնել: Չեզոքացվում են հյուպատոսարանի զինված անվտանգության թուրք գործակալները, որոնցից մեկը սպանվում է փոխհրաձգության ընթացքում։ ԱՍԱԼԱ-ի մարտախումբը, պահանջում է Թուրքիայում, դաժան պայմաններում, բանտարկված հայ քաղբանտարկյալների, այդ թվում հայր Մանուել Երկաթյանի և պատվելի Հրանդ Գյուզելյանի ազատ արձագումը։ Մարտախումբը, խորհրդանշականորեն, պահանջում է նաև 5 թուրք և 5 քուրդ քաղբանտարկյալների թուրքական զնդաններից ազատ արձակումը, աշխարհին ապացուցելով հայության և իր պայքարողներիի բարձր բարոյականությունն ու համամարդկային ոգին, ինչը ողջունվում է ֆրանսայի և համաշխարհային հանրության կողմից։
15 ժամ տեվող գործողությունից հետո, մարտախումբը մերժում է հյուպատոսարանը լքել զինաթափված վիճակում, այլ որպես խորհրդանշական ակցիա, թուրք հյուպատոսին գերի ունենալով, զինված դուրս է գալիս հյուպատոսարանի շենքից։
Հպարտության արժանի այդ 15 ժամերի ընթացքում, Փարիզահայությունը մեծ ցույցեր է կազմակերպում, ԱՍԱԼԱ-ի մարտիկների աջակցելու նպատակով, մինչ ֆրանսիայում բնակվող թուրքերը կազմակերպում են հակառակ ցույցեր։
«ՎԱՆ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ և նրան հաջորդող քաղաքական դատավարությունը մեծ դեր ունեցավ Հայկական հարցը միջազգային քաղաքական բեմ հանելու հարցում, հայ ժողովրդի հողային պահանջի և ոտնահարված իրավունքների համաշխարհայնացման, Հայոց ցեղասպանության իրողության դատապարտման ի նպաստ նոր ալիքի ստեղծման, Հայության մոտ հպարտության և պայքարի ոգու ամրապնդման, ինչու ոչ նաև ԱՍԱԼԱ-ի շարքերը անդամներով և համակիրներով համալրման հարցում։
1981 թվականից, հատկապես Խորհրդային Հայաստանում, Կարեն Դեմիրճյանի հավատարիմ զինակից ԱԳՆ հանգուցյալ Ջոն Կիրակոսյանի գլխավորությամբ, սկսվեցին տպագրվել հայերեն և ռուսերեն հանդուգն գրականություն, բացատրելով հայության պայքարի արդարացի բնույթը, որպես տառապյալ ժողովրդի պահանջատիրություն, ինչը մեծ ոգևորություն ստեղծեց հայ մտավորականության և երիտասարդության մոտ, ավելի ևս ամրացնելով հայության կամքը, 7 տարի հետո սկսվող Արցախյան հերոսամարտի համար։
Մարտախմբի երկարատև դատավարությունը ինքին հակաթուրքական մեծ պատերազմ էր։ «ՎԱՆ»ի դատավարությունը վերածվեց թուրքական իշխանության դատավարությանը։
ԱՍԱԼԱ-ի հերոսների դատավարությանը իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին հայտնի կինոռեժիսոր Անրի Վեռնոյը, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի այրին` Մելինե Մանուշյանը, հանրահայտ երգիչ Շառլ Ազնավուրը, ՎԱՆ-ի փաստաբան և քաղաքական գործիչ հագուցյալ Պատրկ Դևեջյանը և այլ անվանի հայեր:
Հատկանշական էր դատարանի նախագահի բարեհաճ վերաբերմունքը, ով դատավարության ողջ ընթացքում ներկաներին կոչ էր անում ձեռնպահ մնալ ԱՍԱԼԱ-ի գործողությունը «ահաբեկչություն», և ջոկատի հերոսներին «ահաբեկիչ» անվանելուց:
Ֆրանսահայ համայնքը և երիտասարդությունը հաստատակամ ու հետևողական ցույցեր և բազմազան ակցիաներ կազմակերպելով զորակցեցին մինչև վերջ պաշտպանելով մարտիկներին: Ֆրանսիայի լավագույն փաստաբանները, դատավարության ընթացքում պաշտպանեցին ազատամարտիկներին և ապահովվեց ցեղասպանությունից մազապուրծ մի քանի հայերի` դատարանում վկայությամբ հանդես գալու հնարավորությունը։
«Եղիա Քեշիշյան» մարտախմբի անդամները դատապարտվեցին 7-ական տարվա ազատազրկության, ինչը նշանակում է, որ դատարանն ամենևին էլ նրանց չդիտարկեց որպես ահաբեկիչների: «ՎԱՆ»-ի տղերքը ազատվեցին 5.5 տարի ազատազրկումից հետո վերադառնալով ԱՍԱԼԱ-ի խարիսխ։
ԱՍԱԼԱ-Ի Նահատակ Եղիա Քեշիշյանի անձնասպանական ջոկատի «ՎԱՆ» գործողությունը, Հայ ժողովրդի հերոսական պատմության էջերից մեկն է։