1975-ի ապրիլին Լիբանանում սկսվեց քաղաքացիական պատերազմ: Լիբանանահայությունը ստիպված էր ինքնապաշտպանվել, Բեյրութի հայաբնակ թաղամասերը զերծ պահելու համար ռազմական տարբեր խմբավորումների ոտնձգություններից: Ինքնապաշտպանական մարտերում մասնակցում էին նաև Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի անդամ ու համակիր երիտասարդները: 1979թ. Սեպտեմբերին ինքնապաշտպանական մարտերում նահատակվեցին 5 ազատամարտիկներ, այդ թվում Ճորճ Վարդանյանը: >>>

1975-ի ապրիլին Լիբանանում սկսվեց քաղաքացիական պատերազմ: Լիբանանահայությունը ստիպված էր ինքնապաշտպանվել, Բեյրութի հայաբնակ թաղամասերը զերծ պահելու համար ռազմական տարբեր խմբավորումների ոտնձգություններից:

Ավանդական կուսակցությունների ղեկավարությունը, մասնավորապես, ՀՅԴ-ի ղեկավարները, 1975 թվականի պատերազմի բռնկման առաջին օրից, կծկված էին ապահով երդիքների տակ։ Առօրյա կյանքի և ինքնապաշտպանության հարցերի առումով հայությունը իր բախտին էր ձգված։

Կացությունը այնքան ծանր էր, որ կուսակցությունների ներսում բողոքի ալիքներ և տագնապ էր առաջացել իրենց ղեկավարության քաղքենի պահվածքի դեմ։ Տարբեր առիթներով այդ կուսակցությունների շարքերում բարձրաձայնվում էին դժգոհություններ և լռեցվում։ «1976ի (ՀՅԴ Լիբանանի)Շրջանային Ժողովը շատ բուռն ու լարուած մթնոլորտի մէջ կ՚ընթանար, որովհետեւ շրջանաւարտ Կ Կոմիտէի կազմի ընկերները, մեծ մասով, իրենց պատասխանատուութեանց տէր կանգնած չէին, 1975ի պատերազմի բռնկման առաջին իսկ փուլէն իրենց ապահով երդիքին տակ կծկուած՝ կտրուած էին կրակի մէջ ապրող մեր ժողովուրդի դժոխային առօրեայէն, մեր ակումբներէն հեռու մնալով եւ կազմակերպական կեանքի ընդհանուր ղեկավարումէն դասալիք ըլլալով», այդ տարիների մասին վկայում է ՀՅԴ համախոհ մամուլը։

Նման իրավիճակում, տարբեր կուսակցություններին անդամագրված ԱՍԱԼԱ-ի անդամ և համակիր զինյալներին այլ ելք չէր մնում, բացի ԱՍԱԼԱ-ի ղեկավարության հրահանգները իրականացնելով, ինքնապաշտպանությունն իրենց ձեռքը վերցնեին, մարտի ճակատագիրը տեղի վրա տնօրինելով։

Լիբանանի ինքնապաշտպանական մարտերում 1979թ. Սեպտեմբերին նահատակվեցին 5 ազատամարտիկներ, այդ թվում Ճորճ Վարդանյանը: