Դատարանում  Յանիկյանը պատմեց. «Ես որոշել էի նախքան գործի անցնելը մի քանի խոսք ասել, որ նրանք գիտենան, թե ինչո՞ւ պետք է ոչնչացվեն, և ո՞վ եմ ես: >>>

- Դուք գիտե՞ք, որ ես հայ եմ, ծնվել եմ Էրզրումում,- ներկաները զարմանքով նայում էին ինձ, - Ես գրող եմ և շատ անգամներ եմ գրել հակառակ ձեր կառավարությանը, դուք չգիտեք իմ իսկական անունը: Ես Յանի խան եմ ձեզ համար, միաժամանակ ես Նեգրուգն եմ` իմ Գուրգեն անվան հակառակ կարդալն է, ես տասնյակ տարիներ որպես կեղծանուն օգտագործել էի իմ գրությունների համար, նամանավանդ այն գրվածքների, որոնք տաճիկներին էին վերաբերվում:

Հյուպատոսը կեղծ ժպիտով ասաց.

- Շատ էլ լավ ես արել Յանի խան: Բայց դա անցյալում է եղել: Դուք նվերներ եք տալիս մեր երկրին, չէ՞ որ հիմա մենք բարեկամներ ենք: Մեր երկիրն էլ` որպես շնորհակալություն, ձեզ երկու շքանշան պիտի տա: Ես էլ իմ կողմից խոսք եմ տալիս, որ մի 5000 դոլար էլ ձեզ տրվի, որ դուք այլևս մեզ հակառակ բաներ չգրեք:

- Բարեկամնե՜ր, գազանների հետ բարեկամ չեմ կարող լինել: Ձեր ցեղը երկու միլիոն մեր ազգից մորթել է: Հիմա ինձ դրա՞մ եք առաջարկում: Դուք փոխել եք ձեր երկրի կառավարելու ձևը, բայց մնացել եք նույն կեղտոտ ազգը: Պիտի ոչնչացնեմ երկուսիդ էլ: Երկու հարված տալով հյուպատոսին` գիրքը դեն շպրտեցի և զենքն ուղղեցի երկրորդին: Բոլոր փամփուշտները կրակեցի»: