Նահատակ Մովսեսը պատանի տարիքից աշխուժ մասնակցություն ունէր ազգային-հասարակական կյանքին, իսկ երբ 1970-ական թվականների կեսին Լիբանանում սկսվեց նորագույն զինյալ ազգային ազատագրական պայքարը, իր եռանդուն ու անմնացորդ մասնակցությունը բերեց >>>

ՄՈՎՍԵՍ ԲԵՔԱՐՅԱՆ

(1954, Բեյրութ – 13 մարտ 1985, Բուրջ Համմուդ – Լիբանան)

Նահատակ Մովսեսը պատանի տարիքից աշխուժ մասնակցություն ունէր ազգային-հասարակական կյանքին, իսկ երբ 1970-ական թվականների կեսին Լիբանանում սկսվեց նորագույն զինյալ ազգային ազատագրական պայքարը, իր եռանդուն ու անմնացորդ մասնակցությունը բերեց պայքարի քաղաքական և գաղափարական գործունեության: Մովսես անդամակցեց ՀԱՀԳԲ-ի գաղափարները տարածող Հայկական Ժողովրդային Շարժումին՝ գործնապես կարևոր ներդրում ունենալով ՀԺՇ-ի Լիբանանի մասնաճյուղի աշխատանքներում:

Մովսես Բեքարյանի այս բացահայտ, համարձակ և նվիրյալ գործունեությունը հայկական հետադիմական շրջանակների համար անհանդուժելի էր, մանավանդ որ այդ գործունեությունը Մովսես տանում էր Բեյրութի Բուրջ Համմուդ հայաշատ արվարձանում, որը այդ շրջանակները իրենց կուսակցության պապենական կալվածն էին համարում և իրենցից բացի ոչ ոքի չէին թույլատրում այնտեղ ազատորեն գործել: Այս նենգ շրջանակը 1985թ. մարտի 13-ին իր զոմբիների արձակած եղբայրասպան գնդակներով նահատակեց Մովսես Բեքարյանին՝ նույն թաղամասում:

«ՆՈՐ ՍՓԻՒՌՔ», ԹԻՎ 6 - Մարտ 2020