Անդրանիկի կիսանդրին, Վերին Սասնաշեն, հեղինակ` Կառլեն Նուրիջանյան, 1978 թ. Քանդակի հեղինակը Կառլեն Նուրիջանյանն է, իսկ նախաձեռնողը, Նուրիջանյանին երկար համոզողը և ֆինանսական հարցեր լուծողը` գյուղի բնակիչ, այն ժամանակ 30 ամյա Վոլոդյա Մկրտչյանն է:
Վոլոդյա Մկրտչյանի որդին` Հրաչյա Մկրտչյանը մեզ հաղորդեց, որ սասունցի իր հայրիկը երկար տարիներ նպատակ է ունեցել աշխատել, գումար հավաքել և Զորավարի արձանը տեղադրել հարազատ գյուղում:
Արձանը կանգնեցվել է մի գիշերվա մեջ, 1978-ի նոյեմբերին: Կարեն Դեմիրճյանը սկզբում մտահոգ է եղել, բայց հետո թույլատրել է տեղադրումը, երբ հետո արձանը տեսել է` շատ է հավանել:
Վերին Սասնաշենի այս հրաշալի քանդակը թվով երրորդն է` Ուջանից և Ոսկեվազից հետո: